Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11

ՅԵՐԿՈԻՑ ԱԿԱՆՑ ՄԻՆՁ ԱՐՏԱՍՈՒՔ

«Երգարանում» (էջ 108) հաջորդում է «Զաչաց մերոց տեսանելեաս միայն ի հնգից զգայութեանց» բանաստեղծությանը (էջ 106—107). իմաստով կապվում նրա հետ:

Իսկ թէ հեղուս ըզլորդ հոսանս գետոց քոյոց դառն արտասուաց, Փութով ջընջես զբիծ և զարատ լեռնազանգոյն ծանր լանցանաց...


14

ՅՈՐՍ ԵԼԱՆԵԼ ՍԷՐԴ ԻՄ ՑԱՆԿԱՅ

Բանաստեղծը ցանկանամ է դուրս գալ և վայելել գարնան հրաշալիքները: «Երգարանում» (էջ 85) հաջորդում է «Զհոգևոր գարնանէ և զքարոզութենէ սրբոյ առաքելոց» գողտրիկ բանաստեղծությանը և իմաստով կապվում նրա հետ.


16

ՄԻՆՉ ՎԱՐԴ ՄԱՐՄԻՆԴ Ի ՅԱՆՑԱՆԱՑ ՀԸՐՈՅ ԱՅՐԻ

Երկտողյակը հոգու և մարմնի՝ մտքի, գաղափարի և անձնական ցանկությունների, մարմնական պահանջների ներդաշնակաթյան հարցն է շոշափում:

«Երգարանում» (էջ 59) հաջորդում է «Ի հրճուանս սիրելեաց, պատահեալ զբօսանաց, յաւուր համբարձման տեառն հարկեալ ասացուած» բանաստեղծությանը և հեռավոր կապով կապվում է նրա հետ:

Պահպանփսմ է նաև № 3311 ձեռագրում՝ էջ 22ա:


21

ՄԻ ԱՆՀԱՄԻՐ, ՓՈԻԹԱ ԱՐԱՑ

Բանաստեղծը խրատում է՝ մի անհամիր, հակառակ դեպքում շատ աղն անգամ քո բերանին կարող է համ չտալ, եղիր չափավոր...