Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Երգարանում» (էշ 110) հաջորդում է «Զբերանոց մերոց ճաշակեաց, միոյն ի հնգից զգայութեանց» բանաստեղծություանը և մտքով կապվում նրա հետ:


ՅԸՆԹԱՑ ԱՆԴԱՐՁ ՇԸՐՋԱԳԱՅԵԱց Ի ՃԱՌԸՍ ՀԱՐՑ

Միշտ պրպտիր, թերթիր, ուսումնասիրիր մեր հայրերի պատմությունը, ճառերը, գրքերը: Սովորիր նրանցից, իսկ երբ չես հասկանա, մի կողմ թող ամոթը և հարցրու իմացողներից, գիտուններից:


ՑԱՆԿԱԼԻ ԵՍ ԱՄԵՆԵՑՈւՆՑ

Այս և հաջորդ 40, 41, 42-րդ քառյակներում ու երկտողյակում «Եւ» շաղկապի գովքն է արվում: «Եւ»-ը միավորում է անհավասարներին, միություն է ստեղծում նրանց միջև, բայց և աշփոթ պահում է նրանց՝ անջատ-անջատ:


ԶԱՅՍ ԱՄԵՆԱՅՆ ԶՈՐ ՆՕՏԱՐԵՄ

Այս և 44, 40, 47, 48-րդ երկտողյակներով Պ. Ղափանցին մտերմիկ զրուցում Է իր ընթերցողի հետ, քաջալերում է նրան կարդալու իր բանաստեղծությունները, որոնք վերաբերում են հենց իրեն՝ ընթերցողին՝ «յոյժ անձին քո յարմարի»: Բանաստեղծը իր պարտքն Է համարում հայրաբար խրատել երիտասարդներին՝ «Ըզմեղկախրատն որդւոց իւրոց ձերն հեղի»:


ՆԵՐ ԳԵՐԱՊԱՆԾ ԵՒ ՄԵԾԱՆՈՒՆ ՅԱՅՍ ՇԻՆԻ

Նկատի ունի Բյուզանդիոն քաղաքը (տես նաև 23-րդ բանաստեղծության 10-րդ տողը):