Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2


ԱՌ ԱԶԳՆ ԻՄ ՊԱՏՈԻԵԼԻ՝


ԽՈՐՀՐԴԱԲԱՐ ՆՇԱՆԱԿՈԻԹԵԱՄԲ ՎԱՐԴԻ



Է՛, իմ վարդիկ, ըզքեզ ողբամ ամի-ամի,
Քումըդ գեղոյ թըշնամի է ամէն քամի,
Թուփըդ խըլել, թերթըդ ցըրել ի բաց կամի.
             Ըզնա քահեա՛,
             Ըզքեզ պահեա՛,
             Եւ զիս շահեա՛:

Տապ և խորշակն ի քէն ի բաց ո՜չ հեռանան,
Գեղով քոյին ի յախտա իւրեանց յորդ ջերանան,
Հազար դարիւ և բիւր սիրով ո՜չ մերանան.
             Զայնըս քահեա՛,
             Ըզքեզ պահեա՛,
             Եւ զիս շահեա՛:

Բարակ-բարակ թերթից քոյոց նըրբատեսակ՝
Զեն տալ ջանան տապախառնեալ հողմն և խորշակ,
Վասն ալն ի լաց և ի սուգ կամ գերիս յարակ.
             Արդ, լե՜ր տեղեակ,
             Ես քեզ գուշակ,
             Հնարեա՛ ճարակ:

Քեզ Կարմելոս և Լիբանան, այլև Սանիր
Սահման կալեալ, բանակ արկեալ՝ օթևանի՜ր,
Մինչև անցցէ ձիւն և ձըմեռն՝ այդրէն խնամիր.