Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8


ԴԱՐԶԵԱԼ ԱՌ ԱԶԳՆ ԻՒՐ ՍԻՐԵԼԻ



Ո՛վ իմ ազնիւ, ըզկենցաղոյս թէ հարցանես,
Խելագարեալ շրջագայիմ տարին բոլոր,
Թէ ըզչըքնաղ ըզդէմըս քո ինձ ցուցանես,
        Ի միտս եկեալ՝ ըզգատանամ տարին բոլոր:

Յորժամ բանիս, շաղով թանիս, ես լըրջանամ,
Որպէս էի, դարձեալ այնպէս իսկ նոյնանամ,
Եթէ յամիս, բանիլ չկամիս, ո՛չ ողջանամ,
        Այլ ի մահիճս անկեալ դընիմ՝ տարին բոլոր:

Յորժամ ի քէն ոչ գոյ ողջոյն կամ թուղթ յիշման,
Ես մէռելոցն եմ ի կարգի, կերպ անկենդան,
Ինձ ո՛չ երբէք երևին ինչ էքս ամենայն,
        Զի առանց քեզ ես ո՛չ բերկրիմ՝ տարին բոլոր:

Ի կայսերաց պատուասիրեալ միշտ մեծարիս,
Ի սուրբ գըրի արձանացեալ երգարանիս,
Քան զարեգակն ի մէջ ծաղկանց գերափայլիս,
        Զի քև և ես երջանկանամ՝ տարին բոլոր:

Լուսազարդեալ յայսմիկ գարնանս բերկրաբերի,
Լի՜ց ըզփափագ սըրտի իմոյ դու անթերի,
Դու թագաւոր, ես քո ծառայ և հէգ գերի,
        Թէ հաճիցիս՝ փարթամանամ դարըն բոլոր: