Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բուրաստանք ու պարտէզք և մարգագետինք,
Այգեստանդ ւ անդաստանք, ձիւնապատ լերինք,
Արդ եղեն օրդայնոց թոչնոց օթևանք,
Փութացեալք առ այնըս գան՝ երամ-երամ:

Վարանեալք սեաւ սոխակք ողբաձայն գոչեն,
Վասն յամեցման գարնան խորոց հառաչեն,
Արտասուօք և լաւով զաստուած աղաչեն,
Համայնքն եղեն ցիր ու ցան՝ երամ-երամ:

Կործանեցան, անկան պարիսպք պարտիզաց,
Թեք անկեալ, քայքայեալ շուրջ-շուրջանակի,
Ցամաքեցաւ ամպերն, ո՛չ ցօղեն առատ,
Պարք հաւուց և թռչնոց լան՝ երամ-երամ:

Արի՛, իմ արտուտիկ, կամ յաջ, կամ յահեակ,
Տարածեա՝ ըզթևսըդ հողմովս յաջողակ,
Մինչև հասցէ առ քեզ աւետեաց գուշակ,
Ճախր առեալ տո՜ւր աստէն ման՝ երամ-երամ:

5


ԳՈՐԾ ԹՇՆԱՄԻՈՅ


Ըզթոյն մահու արբուցանել,
Ոսոխն առ քեզ բերել փութայ,
Առ ի ո՛չ տալ զայն յըզգացումն,
Զերես նորին՝ սերել փութայ: