Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չալ-չւալ թևերըն ի սէր տարածեալ,
Ողբով և սգով չեղև շատացեալ,
Ի վերայ վարդին կարօտահարեալ
Եւ սիրով վառեալ.
          Գեղգեղեալ գոչէ,
          Կանչէ, հառաչէ
          Պիւլպիւլն՝
          Երամով իւրով:

Ծալ-ծալ թերթերու վարդին թերաբաց,
Հեղու զարտասուս նըման աղբերաց,
Նընշել և հանգչիլ նա ըստ օրինաց
Երբէք ո՛չ գիտաց.
          Գեղգեղեալ գոչէ,
          Կանչէ, հառաչէ
          Պիւլպիւլն՝
          Երամով իւրով:

Քիլ-քիլ քաղելով և ոստոստելով,
Շուրջ ըզվարդենեօք շըրջի ողբալով,
Ի ծագիլ լուսնոյն երգս յօրինելով,
Քաջ յարմարելով.
          Գեղգեղեալ գոչէ,
          Կանչէ, հառաչէ
          Պիւլպիւլն՝
          Երամով իւրով:

Չիլ-չիլ երամոց սոխակաց հաւուց,
Եհաս հովանի ի յոստոց թաւուց,