Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դաշտք նըմանեցան բարեբեր նաւուց,
Ի թեման հովուց.
          Գէղգեղեալ գոչէ,
          Կանչէ, հառաչէ
          Պիւլպիւլն՝
          Երամով իւրով:

Զիլ-զիլ ձայներով, համեղ տաղերով,
Գինին սառուցէք փայլուն պաղերով,
Վարդըն փընջեցէք թօփթօփ շաղերով,
Պուտ-պուտ ցօղերով.
          Գեղգեղեալ գոչէ,
          Կանչէ, հառաչէ
          Պիւլպիւլն՝
          Երամով իւրով:

Դիլ-դիլ վայրերըն և լիլ-լիլ տեղիք,
Դաշտք և առապարք, բըլուրք և հովիտք
Զարդարեալ ցընծան և համայն լերինք,
Ներքինք և վերինք.
          Գեղգեղեալ գոչէ,
          Կանչե, հառաչէ
          Պիւլպիւլն՝
          Երամով իւրով:

Քոլ-քոլ վարդենեաց ի յոստոց ծայրէ,
Ծուլ-ծուլ թըռչոտի ի վայր, ի վայրէ,
Գոլ-գոլ արտասուօք ըզսիրտն իւր այրէ,
Ի փըշուտ վայրէ.