Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8


ՈՂԲ ՊԻՒԼԴԻՒԼԻՆ՝


ՎԱՍՆ ԲԱՑՄԱՆ ԻՒՐՈՑ ՎԱՐԴԻՆ



Ի գալ գարնան եղանակին,
Փութալը պիւլպիւլն ի սէր վարդին,
Ողբայր և լայր հառաչագին,
Եւ հարցանէր զիւր ցանկային.
          Վա՛րդ, զուա՛րթ,
          Չքնաղ, փառազարդ՝
          Դո՜ւ աննըման ամենևին:

Լալով արդէն ես ո՜չ յագիմ,
Սիրով քոյին արդէն այրիմ,
Անհանգիստ և անքուն շրջիմ,
Մաքուր տեսլեանդ ես փափագիմ.
          Վա՛րդ, զուա՛րթ,
          Չքնաղ, փառազարդ՝
          Դո՜ւ աննըման ամենևին:

Ո՛վ ոք տայցէ ինձ աւետիս,
Տա՛մ աւետչեայ զտըրտմեալ հոգիս,
Իցէ՞ ուրախացայց զարդիս,
Տեսից զրացումըն իմ վարդիս.
          Վա՛րդ, զուա՛րթ,
          Չքնաղ, փառազարդ՝
          Դո՜ւ աննըման ամենևին: