Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գայ այգեպանն՝ իբրև ըզգող,
Դիտէ առ վարդն լուսափողփող,
Ըզվարդն առեալ, փուշն ինձ եթող,
Արար զէս յոյժ սըրախողխող.
        Մի՛ թափիր, վա՛րդ,
        Մի՛ թափիր, արդ,
Մի՛ առներ զիս իսպառ անզարդ,
Զի ծընանիմ, քև՛ սընանիմ,
Սիրով քոյով առ լընանիմ:

Ո՛վ այգեպան, է՜ր վաղվաղես,
Ըզսիրտս իմ արեամբ շաղախես,
Արդ, մի՛ լինիր ճիշտ և ըռիշտ,
Զի, մի՛ անկցէս դու միշտ ի վիշտ.
        Մի՛ թափիր, վա՛րդ,
        Մի՛ թափիր, արդ,
Մի՛ առներ զիս իսպառ անզարդ,
Զի ծընանիմ, քև՛ սընանիմ,
Սիրով քոյով առ լընանիմ:

Գամ արագ առ քեզ հասանեմ,
Լալով զցաւս իմ արտասանեմ,
Մինչ հընչէ հողմըն սաստկագին,
Զարհուրիմ յոյժ և սասանիմ.
        Մի՛ թափիր, վա՛րդ,
        Մի՛ թափէր, արդ,
Մի՛ առներ զիս իսպառ անզարդ,
Զի ծընանիմ, քև՛ սընանիմ,
Սիրով քոյով առ լընանիմ: