Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11


ԶՎԱՐԴԷ ԻՄԱՆԱԼԻՈՅ


Ի հըրոյ սիրոյդ վառեալ հոգիս վառի և ո՜չ հովանայ,
Հառաչելով յստակ ողբայ և ո՜չ այնու զովանայ,
Գետք արտասուացս իջեալ յաչացս՝ այգուն-այգուն ծովանայ.
        Ի՜մ աննըման վա՜րդ, վա՜րդ,
        Պարծանք գարնան, վա՜րդ, վա՜րդ,
            Մատի՜ր առ իս,
            Մի՜տ դիր բանիս,
            Եւ հայեա՜ց յիս,
            Տե՜ս, թէ զիա՜րդ կիզանիմ։

Ազգըք մարդկան ըզքեզ փունջ-փունջ քաղեալ ընծայ տանէին,
Ի բազմոցի եդեալ պատուով՝ յամենասուրբ տան էին,
Որոց առեալ ըզհոտդ անոյշ՝ միշտ ըզփառըս տան էին.
        Ի՜մ աննըման վա՜րդ, վա՜րդ,
        Պարծանք գարնան, վա՜րդ, վա՜րդ,
            Մատի՜ր առ իս,
            Մի՜տ դիր բանիս,
            Եւ հայեա՜ց յիս,
            Տե՜ս, թէ զիա՜րդ կիզանիմ:

Ընդ տես քոյին ուրախանան ամէն թոչունքն օդային,
Եւ ճախր առեալ ի վեր, ի վայր՝ հանգիտակէս գումարին,
Քև բուրաստանք և անդսատանք գեղեցկացեալ զարդարին.
        Ի՜մ աննըման վա՜րդ, վա՜րդ,
        Պարծանք գարնան, վա՜րդ, վա՜րդ,