Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

            Մատի՜ր առ իս,
            Մի՜տ դիր բանիս,
            Եւ հայեա՜ց յիս,
            Տե՜ս, թէ զիա՜րդ կիզանիմ:

Հառաչելով, աղաչելով՝ ձայնիւ մաղթեմ լալագին,
Ըզգուշացի՜ր, յորժամ հընչէ դըժնեայ հողմըն սաստկագին,
Մինչ դու թափիս՝ ես մեռանիմ, մի է իմ և քո հոգին.
        Ի՜մ աննըման վա՜րդ, վա՜րդ,
        Պարծանք գարնան, վա՜րդ, վա՜րդ,
            Մատի՜ր առ իս,
            Մի՜տ դիր բանիս,
            Եւ հայեա՜ց լիս,
            Տե՜ս, թէ զիա՜րդ կիզանիմ:

Սիրահարեալս ի վերայ քո՝ փըշովք լեզուաց խոցոտիմ,
Վիրօք լըցեալ, ի բաց կացեալ և ի հեռուստ կողկողիմ,
Քեզ կարօտիմ և կարօտով՝ այնու յաւէտ տոչորիմ.
        Ի՜մ աննըման վա՜րդ, վա՜րդ,
        Պարծանք գարնան, վա՜րդ, վա՜րդ,
            Մատի՜ր առ իս,
            Մի՜տ դիր բանիս,
            Եւ հայեա՜ց յիս,
            Տե՜ս, թէ զիա՜րդ կիզանիմ:

Ցաւօք նեղիմ, հաշիմ-մաշիմ՝ տարակուսեայ մորմոքին,
Յերկանց մահու շրջապատեալ հըրով սիրոյդ բորբոքիմ,
Ի տապտապիլս քոյդ կարօտով՝ խոր ծարաւմամբ ծործոքիմ.
        Ի՜մ աննըման վա՜րդ, վա՜րդ,
        Պարծանք գարնան, վա՜րդ, վա՜րդ,