Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

        Ահա՛, նըւաղիմ և շընչաքաղիմ,
        Անկեալ հոգեվար՝ ի յերկիր թաղիմ:

Ողբացէ՜ք զիս այսօր՝ վարդիս գոյժ տալով,
Կարօտով մեռանիմ ի բացեայ գոլով,
Օրերս իմ անցուցի ողբով և լալով.
        Ահա՛, նըւաղիմ և շընչաքաղիմ,
        Անկեալ հոգեվար՝ ի յերկիր թաղիմ:

Հառաչեմ ժամ առ ժամ, ցաւօք ծանրանամ,
Թէ տեսից ըզվարդս իմ՝ փո՜յթ առողջանամ,
Ո՜չ երբէք յողբալոյ յագիմ, լիանամ.
        Ահա՛, նըւաղիմ և շընչաքաղիմ,
        Անկեալ հոգեվար՝ ի յերկիր թաղիմ:

Տարածեմ ըզթևս իմ, առ աստուած գոչեմ,
Ի խորոց սըրտէ միշտ հեծեմ, հառաչեմ,
Պահեսցէ ըզվարդն իմ՝ անկեալ աղաչեմ.
        Ահա՛, նըւաղիմ և շընչաքաղիմ,
        Անկեալ հոգեվար՝ ի յերկիր թաղիմ:

Փառք իմ և կեանք իմ իսկ, որ վարդով բուծաւ,
Քայքայեալ յոյժ այսօր՝ ի յերկիր լուծաւ,
Ի սահման մահու, ա՜րդ, լալապէս մուծաւ.
        Ահա՝, նըւաղիմ և շընչաքաղիմ,
        Անկեալ հոգեվար՝ ի յերկիր թաղիմ:

Ըզթըռչունս երկնից, ա՛րդ, կոչեցէ՛ք արագ,
Սուգ առցեն ի վերայ իմ լաւով յարակ,
Իմ հոգւոյս ցաւերան ո՛չ գըտի ճարակ.