Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

        Ահա՛, նըւաղիմ և շընչաքաղիմ,
        Անկեալ հոգեվար՝ ի յերկիր թաղիմ:

Սիրտ իմ ի լալոյ յոյժ՝ հաշեալ մաշեցաւ,
Կարօտով իմ վարդին՝ այրեալ խարշեցաւ,
Ցաւալից կեանքն իմ փոյթ՝ խոյս ետ քարշեցաւ.
        Ահա՛, նըւաղիմ և շընչաքաղիմ,
        Անկեալ հոգեվար՝ ի ՛երկիր թաղիմ:

Սուգ և լացն եղև ինձ հեշտալի ճաշակ,
Այն անտառք լալօնից՝ ցանկալի վիճակ,
Եւ սաստից զըւարթնոյն յաւէտ ընդունակ.
        Ահա՛, նըւաղիմ և շընչաքաղիմ,
        Անկեաւ հոգեվար՝ ի յերկիր թաղիմ:

Ի սէր քո փափագման, տենչանաց աչաց,
Տարածմանց դաստակաց, փարեցմանց բազկաց,
Յորս անկեալ խորովին ըստ յօժար կամաց.
        Ահա՛, նըւաղիմ և շընչաքաղիմ,
        Անկեալ հոգեվար՝ ի յերկիր թաղիմ:

էի՛, ե՛մ և եղէց վարժարան սըգոց,
Եւ հըմուտ հեղինակ հառաչմանց յոգւոց,
Փութա՛, ե՛կ, այ՛ց արա, ո՛վ սիրօղդ հոգւոց.
        Ահա՛, նըւաղիմ և շընչաքաղիմ,
        Անկեալ հոգեվար՝ ի յերկիր թաղիմ: