Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՏՐՈՍ ՂԱՓԱՆՑԻ

( —1784)

18-րդ դարի վերանորոգվող հայ դասական բանաստեղծության ներկայացուցիչ՝ Պետրոս Ղափանցու մասին պահպանվել են կյանքի վերջին տասնամյակներին վերաբերող հատուկենտ տեղեկություններ միայն: Նա սյունեցի Է, ծնվել է հավանաբար Ղափանում՝ 1700-ական թվականների սկզբին: Եղած փաստերի համաձայն 1753—1756 թվականներին Էջմիածնի միաբան էր: Նվիրակի պաշտոնով նրան ուղարկում են Ռումելի և Ղրիմ, ապա՝ Պոլիս, Ադրիանապոլիս, Արմաշ: 1772 թվականին Պետրոս Ղափանցին աշխատում է Ադրիանապոլսում՝ որպես վերատեսուչ: 1780 թվականին, «յալեւոր և զառամեալ» վիճակում նրան նշանակում են Նիկոմիդիայի թեմի առաջնորդ: Փաստեր կան նաև, որ նա համագործակցել է ժամանակի առաջավոր գործիչներ Սիմեոն Երևանցի և Ղուկաս Կարնեցի կաթողիկոսների հետ: Վերջիններս մեծ համակրանք են տածել դեպի ծերունազարդ բանաստեղծը և օգտագործել նրա ուժերը եկեղեցական ու լուսավորչական