Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աւետաբեր գարնան բերկրալից գուշակ,
Եւ ծիածան ծաղկանց յո՜յժ, յո՜յժ անուշակ,
Ես քոյոյ գալըստեանդ մընայի յստակ.
            Ի՜մ սիրու՛ն մանուշակ,
            Լե՜ր ինձ աւետակ,
            Բոցով և հընոցով
            Հաշիմ ու մաշիմ,
            Ճառեա՛ բան զիմ վարդէն,
            Յարո՛ զիս արդէն:

Յամենայն երամոց հաւուց և թըռչնոց,
Յանցելոց, դարձելոց, վերնոց և ներքնոց,
Ըզլուր մի աւետեաց չառի ի նոցունց.
            Ի՛մ սիրուն մանուշակ,
            Լե՜ր ինձ աւետակ,
            Բոցով և հընոցով
            Հաշիմ ու մաշիմ,
            Ծառեա՜ բան զիմ վարդէն,
            Յարո՛ զիս արդէն:

Աշխարհս ամէն, այսօր, փառօք ճոխացաւ,
Եւ յո՜յժ գունագեղեալ գեղափոխեցաւ,
Ո՜չ գիտեմ, թէ վասն է՜ր վարդն իմ յամեցաւ.
            Ի՜մ սիրուն մանուշակ,
            Լե՜ր ինձ աւետակ,
            Բոցով և հընոցով
            Հաշիմ ու մաշիմ,
            Ճառեա՛ բան զիմ վարդէն,
            Յարո՛ զիս արդէն: