Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շըրջելով, հայելով յայգիսն ամննայն,
Ո՜չ գըտի ըզվարդն իմ, մընացի ունայն,
Ի սագ և յարտասուս կամ համանգամայն.
            Ի՛մ սիրուն մանուշակ,
            Լե՜ր ինձ աւետակ,
            Բոցով և հընոցով
            Հաշիմ ու մաշիմ,
            Ճառեա՛ բան զիմ վարդէն,
            Յարո՛ զիս արդէն:

Ասա՛ դու իմ վարդիս՝ սէրդ է լալագին,
Ցաւքըն նորին, նորին ի յամել քոյին,
Ջողջոյն առեալ դարձի՜ր ըշտապով յայգին.
            Ի՜մ սիրուն մանուշակ,
            Լե՜ր ինձ աւետակ,
            Բոցով և հընոցով
            Հաշիմ ու մաշիմ,
            Ճառեա՛ բան զիմ վարդէն,
            Յարո՜ զիս արդէն:


16


ԴԱՐՁԵԱԼ ԶՎԱՐԴԷ...


Յամէ քամին հարաւոյ և անագանի,
Ըզսգակրօնս և մոռացօնս ետ վաղվաղակի,
Ո՜չ յիշէ ըզխղճութիւնս իմ յաճախակի,
Ի տապոյ նորին սիրոյ՝ հոգիս պապակի.