Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զարթի՜ր, սէ՜ր իմ, և զօրացի՜ր,
Ի տես վարդին առ փութացիք,
Գրկեալ փարեա՛ և լիացիր.
            Եկ, սիրելի, բերկրեալ ցընծա՛,
            Բերկրեալ ցնծա՛ և զուարճացի՛ր,
            Տեսլեամբ վարդին փարթամացիր:

Սառնափայլոլն շարքն աղբերաց՝
Հոսմամբ բըղխին միշտ ի լերանց,
Զարդարեցին զեզերս առւաց.
            Ե՜կ, սիրելի, բերկրեալ ցընծա՛,
            Բերկրեալ ցնծա՛ և զուարճացի՜ր,
            Տեսլեամբ վարդին փարթամացի՜ր:
Եդեմական դրախտին նըման
Այգիքն ամէն վայելչացան,
Դաշտք և հովիտք ծաղկօք լըցան.
            Ե՜կ, սիրելի, բերկրեալ ցընծա՛,
            Բերկրեալ ցնծա՛ և զուարճացի՜ր,
            Տեպեամբ վարդին փարթամացի՜ր:

Զձայն քո ընծայ աւետողիս,
Ինձ լսեցո՛, պաղատողիս,
Զսիրով քոյով ըզմայլողիս.
            Ե՜կ, սիրելի, բերկրեալ ցընծա՛,
            Բերկրեալ ցնծա՛ և զուարճացի՜ր,
            Տեպեամբ վարդին փարթամացի՜ր: