Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործերում: Բանաստեղծը վախճանվել է 1784 թվականի մարտի 20-ին՝ Նիկոմիդիա քադաքում:

Պետրոս Ղափանցու անձնական կյանքի մասին ընդհանուր գաղափար են տալիս խոր թախիծով համակված նրա բանաստեղծությանները: Ակամա մտածում ես՝ բանաստեղծը կրոնական կամ քաղաքական հալածանքների չի՞ ենթարկվել, կամ երիտասարդության օրերում արդյոք չի՞ զինվորագրվել իր հայրենիքի՝ Սյունիքի ազատությսրն համար մղվող պայքարին, որի պատմությունն ունի շատ տխուր էջեր... Երգչի անհատական վշտի պատճառը, դատելով նրա լավագույն բանաստեղծություններից, հայրենիքից հեոու լինելն է, օտար տիրապետության տակ ընկած հայրենի երկրի և եկեղեցու ծանր վիճակը.

Զայն քո գերիս լուսաւորել ե՛րբ իցէ...
էի, եմ և եղէց վարժարան սըգոց...
Եւ հըմուտ հեղինակ հառաչմանց յոգւոց...

Պոլսում և Ադրիանապոլսում նստած, նա մտովի միշտ իր հայրենիքի հետ է եղել, տառապել նրա սիրուց ու կարոտից, ցանկացել է վերադառնալ հայրենիք, բայց մեզ անհայտ հանգամանքները խանգարել են... Իր վիճակը նա բացատրում է՝ իրեն կոչելով «շղթայակապ գերի», «ողբակենցաղ բազմամեա», «լալամիտ սգավոր», «տրտմութեան կառք և սայլ»: Մերթ դիմում է ժողովրդին՝ ազգին, «Առ ազգն իմ պատուելի», «Առ ազգն իւր սիրելի», մերթ՝ էջմիածնին, որպեսզի նրանք կրկին իրենց գիրկն ընդունեն «տառապեալ ու վտարանդեալ» բանաստեղծին:

Ժողովուրդը դարձավ առաջին ժառանգորդը Պետրոս Ղափանցու քաղցրանվագ երգերի: Հատկապես նրա եղա-