Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծաղկունքն ի յերկրի՝ աստեղանըման,
Վարդն ի մէջ նոցա՝ տիպ արեգական,
Բայց ո՛չ առանց քո՝ այգին է լըման.
          Մի՛ լար, է՜յ, գերի՛,
          Զօրէն անճարի,
          Արի՛, ե՛կ, արի՛:

Արտուտիկն եհաս և եբեր մեզ բօթ,
Ասաց, թե՝ պիւլպիւլն հիւանդ է և խօթ,
Հա՜, վարդըդ բացաւ, քեզ նոր առաւօտ.
          Մի՛ լար, է՜յ, գերի՛,
          Զօրէն անճարի,
          Արի՛, ե՛կ, արի՛:

Կուսանք և մանկունք ի սէր պատաղին,
Ի մէջ վարդենեաց ճեմս առեալ գաղին,
Թերեբաց շըրթամբք մանրէն ծիծաղին.
          Մի՛ լար, է՜յ, գերի՛,
          Զօրէն անճարի,
          Արի՛, ե՛կ, արի՛:


22


ՋԳԱՐՆԱՆԷ ԲԻԻԶԱՆԴԻՈՅ, ՈՐ ԽՈՐՀՐԴԱԲԱՐ ԱԿՆԱՐԿԻ


ԱՌ ԲՆԱԿԻՉՍ ՆՈՐԻՆ


Յորդաքայլ, կարկաչահոս ջուրքըն լեռնալիճ,
Ի մնրձիլ ջերոտ աւուրց և գարնանային,