Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծաւալեալ, շըրջան առեալ թընդմամբ սաստկագին,
Ի ծոցըս վայրի դաշտաց յառաջ խաղային.
          Ո՜վ, տէր իմ,
          Անհուն սէր իմ,
          Մինչ յայս հայեցայ,
          Առաւել քան ըզդշխոյն՝
          Ես յիմարացայ:

Սար ու ձոր և դաշտք ամէն վեր զարդարեցան,
Տիրաստեղծ, աստուածաստեղծ հանդերձ ըզգեցան,
Տեղ ու ցեղ և գոյնըզգոյն ծաղկօք առլըցան,
Ճոխացան, փարթամացան և վայելչացան.
          Ո՜վ տէր իմ,
          Անհուն սէր իմ,
          Մինչ յայս հայեցայ,
          Առաւել քան ըզդշխոյն՝
          Ես յիմարացայ:

Անդաստանք և բուրաստանք արդ ընդոստացան,
Ի յերկնից ցօղ ընկալեալ՝ ի քնոյ արթնացան,
Կայսրապէս պըսակ ի գլուխ՝ փառօք ճոխացան,
Շաղահիւս մարգարտաշար թագիւ պըճնեցան.
          Ո՜վ տէր իմ,
          Անհուն սէր իմ,
          Մինչ յայս հայեցայ,
          Առաւել քան ըզդշխոյն՝
          Ես յիմարացայ:

Մաքուր և ականակիտ ջուրքըն աղբերաց,
Դըդըչմամբ և կարկաչմամբ բըղխին ի լերանց,