Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսնալ զծաղկունս՝ զամէնն ինձ փուշ վարկանեմ,
Թևօք բախեալ զսիրտ իմ քնքուշ հարկանեմ,
Ըզցաւ սըրտիս, ահա՛, քեզ յուշ արկանեմ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Քանի ողբամ՝ նոր ի ճորպ խոցոտիմ,
Ըզփայլուն գեղդ ի միտ բերեալ բոցոտիմ,
Յորդ արտատուք ցայգ ու ցերեկ թացոտիմ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ ճըման արեգական վառվառման:

Արքայարանն Բիւզանդիպ մեծ շինի,
Տեղ և բընակ յարմարեալ քեզ յարկ շինի,
Նաւակատեօք յիշատակ քո յա՛ր տօնի.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Արարից քեզ հովանի մի կերպասեայ,
Արծաթակար և ոսկեհուռ մարգարտեայ,
Ակնահիւսեալ շուրջանակի երփներփեայ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ ճըման արեգական վառվառման:

Պէտք ամենայն՝ հոգեկանք և մարմնականք,
Եղեալ են վասըն քո իբրու լալականք,
Բանաստեղծք և դըպիրք երգոց երգաբանք.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման
          Գեղըդ նըման արեգական վառվառման: