Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լեզուս քընար, սիրտըս ջընար քեզ երգեն,
Թևք իմ մատունք, որք միշտ ըզլանջս հարկանեն,
Թոչունքն ամէն քեզ բազմականք ըսպասեն.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Զուր ոռոգման՝ քեզ արտասուքս ընծայեմ,
Ամպ հովանի՝ զթևս ի վերուստ տարածեմ,
Ի սէր սիրոյդ, սեռըն սիրով վառած եմ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Յորդ արտասուօք՝ թեւօք բարձեալ սընուցից,
Ի գիրկս, ի լանջըս հանգուցեալ պահեցից,
Շաղով, ցօղով յար ոռոգեալ արբուցից.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Առաւօտըն բանիլ փութայ, վաղվաղէ,
Օդն ըզցօղիկ ի վերայ քո շաղշաղէ,
Խոնջեցայ յո՜յժ, թըռչոտելով թաղ-թաղէ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ սսննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Բարձրաձայնեայ զօր ամենայն վայվայեմ,
Մագլովք զերեսս պատառոտեալ քայքայեմ,
Անճարացեալ ըզտերևսըդ փայփայեմ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: