Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակավոր, թվով 36, տաղերից շատերը տեղ գտան երգարաններում, տարեգրքերում, ամսագրերում, հետագայում՝ նաև դասագրքերում և երգվեցան ամենուրեք, ինչպես՝ «Քաղցրիկ գարունն եկեալ եհաս», «Առաւօտեան քաղցր և անոյշ հովերըն», «Ծիլ-ծիլ ոսկի Է վարդի թերթերըն», «Փութա սա մեզ, նաղշուն կաքաւ», «Լուսաբեր ցըրօնքն իմ վարդի» և այլք: «Բազմավէպը» 1847 թվականին տպագրում է «Ծիլ-ծիլ ոսկի է...» բանաստեղծականը, «Ազգային երգ» կոչելով, չիմանալով թե ով է նրա հեղինակը[1]: Հ. Սիմեոն Երեմյանը իր «Ազգային դեմքերի» 2-րդ շարքամ մեջբերելով «Ծիլ-ծիլ...» երգից մեկ տուն, գրում է. «Ժողովրդին բերանին մեջ զանազան կերպով երգված է պյուլպյուլին սա երգի մեկ պատառիկը... Ինքը Տէր-Մինասյան վարդապետն է, որ մեր բնագավառի գեղջուկ բերնեն լսել կուտա Երգ- երգոցի նման աննման սա սիրուն գեղոնը»[2]: Վ. վ. Տեր-Մինասյանն իր «Անգիր դպրութեան» մեջ տպագրում է այդ երգն ամբողջաթյամբ, որպես ժողովրդական երգի ամենավառ օրինակներից մեկը[3]: Խրիմյան Հայրիկը հիշում է, որ ինքը շատ է սիրել երգել Պ. Ղափանցու և Քուչակի տաղերը[4]: Լեոն նշում է, որ նրա «երգերից շատերը լայն ժողովրդականություն ստացան, և մի քանիսը երգվում էին մինչև 19-րդ դարի վերջերը»[5]: Այսօր էլ երբեմն լսում ենք Պետրոս Ղա-

  1. «Բազմավէպ», Վենետիկ, 1847, էջ 338:
  2. Ս. Երեմյան, Ազգային դեմքեր, երկրորդ շարք, Վենետիկ, 1913, էջ 174:
  3. Վ. վ. Տեր-Մինասյտն, Անգիր դպրութիւն և առակք, Կ. Պոլիս, 1808, էջ ԺԸ:
  4. Աճեմյան Հայկ, Հայոց Հայրիկ, կենսագրութիւն, Թավրիզ, 1927, էջ 733:
  5. Լեո, Հալոց պատմութիւն, երրորդ հատոր, էջ 1065: