Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթէ ըզգեղդ երևոցես՝ երանիմ,
Նորոգ սիրով եռանդնոտեալ՝ ջեռանիմ,
Թէ յամիցիս սակաւ մի ես՝ մեռանիմ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Օրս ի վերայ իմ, առանց քո, վատանայ,
Ի բերկրութեանց ան՚ն իմ իսպառ զատանայ,
Եվ ո՜չ սըգով հոգիս երբէք շատանայ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Առ ի վերուստ և ի ներքուստ կոչեցից,
Զհաւքերն ամէն ինձ արարից ողբակից,
Գետոց նըման դառն արտասուօք միշտ բացից.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Ռղբալից կեանքն աստընվորիս դառնացաւ,
Զօրէն սղեաց, ի վերայ իմ լեռնացաւ,
Անձն իմ արդէն, ա՜րդ, ընդ մեռեալս խառնեցաւ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Երգով քոյով գեղազարդեալ նարօտիմ,
Նո՜ր, նո՜ր սիրով բոցակիզեալ կարօտիմ,
Սաստիկ գանիւ ի չար լեզուաց քարոտիմ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: