Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծով սիրոյ քոյ՝ եզերօք ո՛չ անձկանայ,
Միշտ յարաճօճ ալեօք ի վեր բարձրանայ,
Ի ծըփելոյ զիս ո՛չ երբէք մոռանայ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նրման արեգական վառվառման:

Յայս աչքերուս սաստիկ հեղեղք իջանեն,
Ծոփոց, գետոց նըմանէլոյ ի ջա՜ն են,
Յորդին, հոսին և ո՜չ երբէք զիջանեն.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Ո՜չ մի կարէ զիս ըսփոփել բընաւին,
Մարգագետինդ և բիւր պարտէզք՝ դեր քոյին,
Ես քո գերին, դու իմ սըրտիս լոյս բաժին.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Ուր-ուրեք իսկ, որ չունիցիս դու բընակ,
ԹԷ՜ պարտէզ, և թե՜ այգի է աւերակ,
Լո՜յս ես գարնան և աշխարհի հասարակ.
          Բացի՛ր, բացիի՛ր իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Քո սըլաքներըդ ագռաւուց փուշ երեի,
Բայց քո գերւոյս՝ մանիճ քընքուշ տեսանի,
Թարց որոյ ինձ՝ աշխարնս է բանտ ցաւալի.
          Բացի՛ր բացի՛ր իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: