Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաւքերն ամէն եղանակօք երկնային,
Երամ-երամ գան ճախրելով ի յայգին,
Զիս՝ ըզմեռեալս ուշաբերեալ յստուցին.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեդըդ նըման արեգական վառվառման:

Հոգեվարի գերւոյդ փութա՛, ժամանեա,
Թերթիւք քոյին՝ զիս պարփակեալ ամփոփեա՛,
Մէկիկ-մէկիկ սըրտիս ցաւերն փարատեա՛.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Շարժի՛լ, մերձի՛լ առ քեզ կամիմ, ո՛չ կարեմ,
Ուշագնացեալ յուժոյ թափեալ, անճար եմ,
Ցայգ ու ցերեկ, ի լալոյ ո՛չ դադարեմ.
          Բացի՛ր, րացի՛ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Աչացս գետերն այդ ծովացեալ ծաւալի,
Առ որ անկեալ անձն իմ թաւալ-թաւալի,
Ե՛կ, բերկրեցո՛ գալս քո գերիս ցաւալի.
          Բացի՛ր, բացի՛ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական փառվառման:

Ամպերն ամէն ի ծովերուց դարձեր են,
Ցօղ ու անձրև քեզ համար շատ բարձեր են,
Վարիչ ինքեանց՝ զհովերն հեզիկ վարձեր են.
          Բացի՛ր, բացի՛ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: