Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախագահին ի յիս լալօնք հեծութեանց,
Քան ըզհըրճուանս և քան ըզփառս մեծութեանց,
Դու անկելոյ սըրտիս նեցուկ յեցութեանց.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Տասանորդեալ ըզբիւրս ոգեմ համառօտ,
Կական բարձեալ, դէմ քեզ ամէն առաւօտ,
Ողբա՜մ, սըգա՜մ, դարձեալ մընամ այնց կարօտ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Գիշերն արդէն հալածական լեալ վանի,
Ցօղուտ-շաղուտ քաղցր առաւօտքն բանի,
Թերթերուտ կոկոնքդ թերեբաց, արդ, թանի.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Հըրով սիրոյդ տարին բոլոր տապակիմ,
Իբր եղջերու խոր ծարաւով պապակիմ,
Մայիսն եհաս, բացման քոյին փափագիմ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Երկարէցաւ սըգոյ օրերս լալագին,
Չունիմ հանգիստ ցայգ ու ցերեկ բընաւին,
Մերձի ամառն և աւուրք իւր տօթագին.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: