Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փանցա «Բացիր, բացիր, իմ կարմիր վարդ աննըման» կրկնակով հայրենասիրական մեղեդին: Մեզ հասել են նաև «Փութա առ մեզ, նաղշուն կաքաւ» և «Կանայք ամենայն, քորք իմ սիրական» սկզբնատողերով երգերի հին ձայնագրությունները: Անտարակույս, Պետրոս Ղափանցին ժամանակին հայտնի է եղել ոչ միայն որպես երգահան: Բանաստեղծն իրեն կոչում է երգիչ, քնարերգու, երգաբան՝ «Յայցմամբ քոյոյ երգարանիս»,— դիմում է նա կաքավին՝ փարատելու իր սուգը: «Երգարանամ» նա իր եղանակավոր և ոչ եղանակավոր բանաստեղծութրսնները բաժանել է միմյանցից և դասավորել առանձին-առանձին՝ թվահամարների տակ «Մինչև ցաստ երգեցմունք եղանակաւորք, ընդ որս կցորդին և թիւ ասացուածքս այսոքիկ, որք հետևին»,— գրում է բանաստեղծ-երգահանը[1]:

19—20-րդ դարերի գրականութիւն պատմութիւն մեջ, թեև անհամեմատ նեղ շըջանամ, սակայն դարձյալ ջերմ ընդունելության ու գնահատանքի է արժանանամ բանաստեղծը: Խաչատուր Աբովյանը բանաստեղծություններ է հյուսում նրա երգերի եղանակներով. «Ղափանցին ունէր զքնքոյշ և զգորովալից սիրտս»[2]: Բանաստեղծի մասին առաջին գիտական հոդվածը տպագրում է բանասեր Նիկողոս Քարամյանը 1895 թվականին[3]: Ն. Քարամյանից հետո Հրանտ Ասա-

  1. Պետրոս Ղափանցի, Գրքոյկ կոչեցեալ Երգարան, Կ. Պոլիս, 1772, էջ 83:
  2. Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 9, Երեան, 1959, էջ 84:
  3. Ն. Քարամյան, Հայ հին երգիչներ, «Արարատ», էջմիածին, 1895, էջ 18: