Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի սէր քո սուրբ ես հըրացեալ բորբոքիմ,
Վասն ո՛չ կանուխ բորբոքելէս մորմոքիմ,
Ես գեղով քո՝ ի հնութենէ նորոգիմ.
          Բացի՛ր, բացի՛ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Երդնում ի գլուխ և յարև քո տիրական,
Ո՜չ ծիծաղիլ և ո՜չ բերկրիլ յաւիտեան,
Մինչև տեսից ըզքեզ բացուած ի լըրման.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեդըդ նըման արեգական վառվառման:

Ըզքեզ խորշակ, զիս կարօտ քո չարչարէ,
Զօրէն ծովուց յայս կոյս, յայն կոյս հարհարէ,
Ի սար, ի ձոր հողմավարեալ տարտարէ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Անո՜յշ-անո՜յշ անմահութեան հոտդ հընչէ,
Ի յեզերաց մահու ի կեանս զիս կոչէ,
Նոր զօրութիւն ի հոգիս իմ ներ փըչէ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեդըդ նըման արեգական վառվառման:

Սէրդ ըզսէրս իմ, սիրով ընդ սէրդ ոլորէ,
Պարաբարձեալ, առ քեզ միայն բոլորէ,
Ըզփափագ քո իսպառ ի յիս ջոլորէ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեդըդ նըման արեգական վառվառման: