Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըզբոց սըրտիս ովկիանոսն ո՜չ մարէ,
Տալ զովութիւն տապոյ սորին՝ ո՜չ կարէ,
Իւրաքանչիւր ժամ գիշերոյս՝ ինձ դար է.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Յար հոլովմանց պարուց բանից յօդուածոց,
Փափագեցայ ներհիւսելոց մանուածոց,
Տեղի տըւեալ, ձըմեռն էանց յօծելոց.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեդըդ նըման արեգական վառվառման:

Թշնամին քո ընդոտնեցաւ ի գանի,
Զօրէն խըռուոյ, ի խիստ հողմոց տա՜ր վանի,
Պաղատելով մատչիմ ի նոյն ոճ բանի.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Ես մեռելոցն եմ ի հաշուի հարազատ,
Գերեալ, կապեալ ի մահուանէ անազատ,
Ծաղկանց արքայ, գարնան պարծանք պայազատ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Գարնան արև և շաղաբեր առաւօտ,
Խաւարացիր հով զովարար, հետազօտ,
Տապ և խորշակն՝ եղեն արդէն մահամօտ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: