Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փըշոտ անտառքն ի դիմաց քոց կորացան,
Ընկլա՜ն, սուզակն, արմատախիլ չորացան,
Երեսք դաշտաց այլազանեալ նորացան.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նրման արեգական վառվառման:

Ողբակենցաղս և լալակոծս բազմամեայ,
Սըգաւորաց լըրմանն եղէ առարկայ,
Եթէ յամիս՝ բողոք կալնում առ արքայ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Որդն և ուտիչ պակասեցան տեսակաւ,
Փոքո՛ւնք, մանո՜ւնք և մեածամեծք աւագաւ,
Յա՜ր պաղատիմ աղաղակաւ, նըւագաւ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Եթէ չիցեն քեզ փափագօղք, նազելի՜,
Անասունք են ի յանտառի աշխարհի,
Զքեզ ծանողաց՝ ցոյց ըզդէմ քո փարելի.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Լուսափայլուն, մարգարտատիպ սուրբ շաղերս,
Լաց գիշերոյս, և լաց աւարս քեզ աղերս,
Ընդ այնց ընկա՜լ հաճոյապէս և զտաղերս.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: