Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25


ԱՂԱՂԱԿ ԽՈՐՀՐԴԱԲԱՐ...


Երդնում արևդ արքայական, վա՜րդ, վա՜րդ,
Ես քո գերիս, այս անարժան, վա՜րդ, վա՜րդ,
Ո՜չ ծիծաղիլ և ո՜չ խնդալ, վա՜րդ, վա՜րդ,
Զօր ամենայն համանգամայն, վա՜րդ, վա՜րդ:

Լալով շըրջիմ թափառական, ո՜հ, ո՜հ,
Վարանեալ և անօթևան, ո՜հ, ո՜հ,
Արբեցելոց համանըման, ո՜հ, ո՜հ,
Երերեալ կամ ի տատանման, ո՜հ, ո՜հ,

Կարօտութիւն քո զիս հաշէ, վա՜րդ, վա՜րդ,
Ներ թագուցեալ հըրով մաշէ, ա՜խ, ա՜խ,
Ի բաց հանեալ զիս ի կենաց, ո՜հ, ո՜հ,
Բըռնի առեալ ի մահ քարշէ, ո՜հ, ո՜հ,

Առաւօտեալ այգո՜ւն, այգո՜ւն, վա՜րդ, վա՜րդ,
Ծառայօրեն քեզ յանդիման, վա՜րդ, վա՜րդ,
Մէկիկ-մէկիկ ցաւերս ամէն, վա՜րդ, վա՜րդ,
Երգաբանեալ ասացից քեզ, վա՜րդ, վա՜րդ,

Զորս ո՜չ տեսեր ի մատենի, ո՜հ, ո՜հ,
Ես ասացից քամդ յատենի, ո՜հ, ո՜հ,
Յասելս երկիրս ո՜չ հանդարտի, ա՜խ, ա՜խ,
Վասն այն պահեմ ի պատեհի, ո՜հ, ո՜հ: