Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուրը 1904 թվականին «Արևելյան մամուլում» տպագրում է «Մոռացված բանաստեղծ մը» խորագրով հոդվածը, ուր շատ բարձր է գնահատում Պետրոս Ղափանցու երգերի արվեստը. «Ներդաշնակության զգացումը, որ այնքան կարևոր ձիրք մըն է քերթողին համար,— գրում է նա,— Ղափանցիի մեծագույն հատկությունն է: Տեսակ մը երաժշտաթյուն դրած Է շատ մը քերթվածներու մեջ և բառերու գեղեցիկ զուգադրաթյունները, որոնք կրնան մրցիլ նույնիսկ ԺԹ դարու ամենեն նուրբ հայ բանաստեղծներու հետ»[1]:

Պետրոս Ղափանցու առանձին երգերը տարածելու, մասսայականացնելու գործում մեծ դեր են կատարում նաև՝ Վրթանես Փափազյանը, Արիստակես Տևկանցը, Միքայել Միանսարյանը, Թեոդիկը, Արշակ Չոպանյանը, Մկրտիչ Մկրյանը և այլք:

Սակայն երգչի գրական ժառանգությունն ամբողջությամբ ուսումնասիրված չլինելու պատճառով միշտ չի որոշվել նրա պատմական դերը: Նրան գնահատել են որպես սիրո երգիչ, սիրո քնարերգակ: Պետրոս Ղափանցին սիրո երգիչ չէ: Նրա կյանքի մեզ ծանոթ պատմութիւնը, ինչպես նաև իր կենդանության օրոք տպագրված «Երգարանն» ամբողջությամբ, հեղինակի առաջաբանը իրենց հերթին, համոզում են, որ հոգեշահ անձնական սերը, կնոջ սերը չէ, որ եղել է բանաստեղծի ներքին հույզերի, մտորումների աղբյուրը: Նրա գրական վաստակը ներկայացնում են կրոնական-բարոյակրթական, խրատական և ազատասիրական, հայրենիքի և բնության (վարդի և սոխակի) քնարական հարյուր բանաստեղծութիւն, մեկ պոեմ և ավելի քան վաթսուն երկտող և քառա-

  1. «Արևելյան մամուլ», 1904, էջ 19: