Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թըշնամեաց քոց չար հոմանիս՝ ի քոյդ կապան ա՛րկ զիս
տէ՛ր իմ.
Զօրաց նոցունց մոլեկանց՝ զիս փարաւօն արա՛, տէ՛ր իմ.

Զօրաց նոցունց մոլեկանց՝ զիս փարաւօն արա՛, տէ՛ր իմ.
Ցրուեալ, վանեալ միշտ ըզնոսա՝ յաղթօղ մարտին արա, տէ՛ր իմ.
Բիւր քանքարաց պարտապանիս՝ գիր ազատման տո՛ր ինձ, տէ՛ր իմ.
Ինձ, անխոհեմ շինականիս՝ քաղաքական բարք տո՛ւր, տէ՛ր իմ.

Անկիրթ, անվարժ մոլեկանիս՝ ազնըւական վարք տո՛ւր, տէ՛ր իմ.
Աստանդական մուրացկանիս՝ հաց վերնական տո՛ւր ինձ, տէ՛ր իմ.
Քոց մըշակաց վերջնաժամից՝ զիս միաբան արա՛, տէ՛ր իմ.
Զորդիաթեան, ո՛չ արժանիս՝ զերթ մի վարձկան արա, տէ՛ր իմ։

Զառ ի հիմանց քայքայեցեալս արժանացո՛ նոր նորոգման,
Խորշակահար ծարաւելոյս առ խաղացո՛ ջուր ոռոգման,
Ըզմեղուցեալս անթիւ բանից մի՛ պատժեսցես ի յաւիտեան,
Զոր հաւանիմ և դաւանիմ՝ նոքօք արա՝ զիս տոհմական:

Ի գալըստեան բարեկամիս, եդից սեղան գործոց փոխան,
Այս խրթանիկ ինձ զարթուցման ի խոր քընոյ մրափեցման,
Առիթ լիցի յառաջացման, առ գութ սիրոյդ վըստահացման,
Յաքսորութեանցըս փախուցման և հայրենայն յա՛ր տարփացման: