Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յորում երգել զերգըս նորոգս, ընդ անդրանիկ եղբարց պատկան,
Արժանասցուք և մեք կըրտսեր՝ եղբարք նոցին, որդիք մարդկան,
Քեզ, Քրիստոս, փրկչիդ մերում՝ յաւիտենիւ անեզրական,
Հանդերձ հարբ քով և սուրբ հոգւով՝ միշտ պաշտօնին փառատրական:


28


ԼԱՑ ԵԻ ԽՆԴԻՐ ԱՌ ՏԷՐ, ԹԵՐԵԻՍ ԳՏԱՆԵԼ


ԶԿՈՐՈԻՍԵԱԼ ԱՌԱՔԻՆՈԻԹԻԻՆՍ ՄԵՐ


Գողուղի կալեալ քայլեմ
Կաղիկաղ, կամա՛ց, կամա՛ց,
Տըրտմութեան կառք և սայլ եմ,
Հին ցաւով՝ ամաց, ամաց:

Ո՜չ գիտեմ, առ ո՜վ երթայց
Եւ առ ո՞վ բողոք կալայց,
Այս ցաւովըս շըրջեցայց,
Բախտըն զիս՝ ամաց, ամաց:

Մինչ աստուած ողորմած է,
Գոհացայց որպէս տածէ,
Յիմ վերայ զոր ինչ ածէ,
Կամ ծիծաղ՝ կամ լաց, կամ լաց: