Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձայնը լսելու և անկե փոշիներ առնուլ ի պահպանություն անձյանց» և այլն[1]։

Գալով «ընկավորներին», զայպես է գրում հայր Սրվանձտյանցը.

«Ինկավորներն ալ մեր աշխարհի մեջ նշանավոր են. բացի ճշմարիտ լուսնոտներեն, կամավոր դաս մը կա կանանց մեջ «ինկավոր» ըսված, որոց թևերն ու թիկունքը նաև երեսներ ու ճակատները զանազան նկարներ ունին ասեղներով ծակած և կապույտ գունավորած, որոց յուրաքանչյուրը մեկ-մեկ սուրբի կամ վանքի, կամ անվանի հրաշագործ ավետարանի մը ինկավորներն են, տունետուն ջին և կանանց համար թիզ կչափեն, աղոթք կընեն և կհորդորեն անոնց ախտերուն կամ ուխտերուն համար իրենց սուրբին դիմել։ Երբ ուխտավոր կանայք լցվեր են թագավոր ավետարանին առջև կամ որևիցե ուխտատեղ մը, ինկավոր առաջուց գիտակ եղած է անոնց յուրաքանչյուրի սրտի խորհուրդին, և անոնց ունեցած իրին, կամ վրաները կրած զարդին, ուստի հանկարծ կփրփրի և գետինը կիյնա ի մեծ զարհուրանս ներկայից, կանշնչանա պահ մը և խաչ կդնեն բերան կհանդարտի, ապա հափշտակյալ իմն գուշակություններ կսկսի անել. «Կատիկ խաթուն, քո սրտի խորհուրդն այս ինչ է, բարի է, իմ ադեն (նույն սուրբը) քեզնից ի քեն կուզե ճակտիդ մադչան (արծաթե զարդ է), կամ վզիդ ճտնոց ոսկին, կամ գինդերդ և այլն, որ քո սրտի մուրազը տա»։ Երանելի կդառնա այն տիկինը և մեծավ զվարթամտությամբ կհանե կձգե հոն ուզած բանը։ Այսպես յուրաքանչյուրեն ուզած կողոպուտը կամավորապես կավարե թշվառականը, վերջը ավետարանի կամ խաշին տիրոջ հետ մեջերնին կբաժանեն։ Այսպիսիք են, որ բազում շահս տան տերանց յուրյանց մոլելովն։ Իսկ իրենց մարմնո վրա եղած նկարն և մյուս ձևերն ու հնարքները ավելի հին և հնդկական կթվին»[2]։

փշրեաց, որ հանուն Անահտայ էր... Անդ հիմնարկեալ սուր աառաքեալն զհիմն տաճարի Սրբուհոյն յուրովք, իսկ ձեռքն շինևա եկեղեցի և անվանեաց զնա Ասուր Աստուածածին... և անունե զտեղին Հոգեաց վանա»:

Պ. Թոխմախյանի ճանապարհորդության մեջ կարդում ենք, որ հիշյալ հոգվոց վանքում մշտապես պահվում է մի նվիրական աքաղաղ, որի ձայնին կամ թե միաբանները և թե ուխտավորները ամենայն հնազանդությամբ խոնարհվում են։ Ծան. հեղինակի:

  1. «Մանանա» ժողովաց և ի լույս ընծաեաք Գ. Վ. Սրվանձտյանց, Կ. Պոլիս, 1876
  2. Մանանա- եր. 126—128