Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքնուրույն, առանձին ձեը, որը մատենագիրները կամ արհեսագետները կարողանում են տալ ընդհանուր գաղափարին։ Այդ որոշումը ինձ չէ պատկանում, այլ պատկանում է բոլորին: Եվ ինչպես կարող է այլ կերպ լինել։ Մարդկությունը միշտ միևնույնն է։ Նա անվերջ կերպով ինքն իրան կրկնում է: Այստեղ դուք միշտ հանդիպում եք միևնույն կրքերին, միևնույն ծիծաղելի կողմերին, միևնույն մոլություններին։ Դրաման կամ կոմեդիան (բացառություն չեն կազմում և վեպերը), որ օգուտ են քաղում այդ կրքերից, ծիծաղելի կողմերից, մոլություններից, ստիպված են պտույտ գալ միևնույն կախարդված շրջանի մեջ։ Այդ պատճառով, մեր ժամանակի մատենագիրները կամ արհեստագետները անում են այն, ինչ որ արել են նրանց նախորդները, միայն այն կերպարանափոխություններով, որոնք պայմանավորվում են հասարակական կյանքով, լեզվով, բարքուվարքով և այլն։ Իսկ էության մեջ, չնայելով ձևերի զանազանությանը, էությունը մնում է միևնույնը։ «Համլետը-դա Օրեստն է, Օրոսմանը-Օթելլոն է, Գրանդոն Հարպագոնն է… այսինքն, միշտ սեր, խանդոտություն, ամուսինների անհավատարմություն, ժլատություն, մի խոսքով, միշտ միևնույն մարդկությունը։ Բայց ամեն մեկը օգուտ է քաղում այդ ընդաանուր գաղափարներից իր ձևով։ Թեև էությունը միշտ միևնույնն է մնում, բայց ձևը կարող է փոփոխվել անվերջ կերպով, հեղինակի իսկական և սեփական դրոշմի շնորհիվ, որը նա տալիս է ընդհանուր գաղափարին և բոլորովին մաշված սյուժետից նա կարողանում է ստեղծել մի նոր և ճշմարիտ ինքնուրույն աշխատություն։ Եվ այդ է գրականական սեփականությունը։ Նա կայանում է ոչ թե գաղափարի մեջ, որից մատենագիրը օգուտ է քաղում, այլ նրա մեջ, թե ինչ է շինում նա այդ գաղափարից։ Եվ այսպես, գաղափարը, սյուժետը պատկանում է ամենին, իսկ ձևը պատկանում է ամեն մի մատենագրին առանձին կերպով»։

Կյանքի մեջ կատարվող այս և այն հասարակական երևույթը ամեն մի գրողի սեփականություն է, ամեն ոք իրավունք ունի նրանցից օգուտ քաղել և իր ցանկության համեմատ նրանց ձև ու կերպարանք տալ։ Եվ այդ պատճառով, ազգերի գրականության մեջ չկա և չէ կարելի ցույց տալ կյանքի այս և այն երևույթներից գոնե մեկը, որի վրա հազարավոր գրողներ ուշադրություն դարձրած չլինեին և իրանց աշխատության նյութ շինած չլինեին։ Բայց դրանցից ամեն մեկը նկարագրում է իր ձևով։ Իսկ պ. Հայկունին, իհարկե, այդ պայմանները հասկանալ չէ կարող, մսնավանդ, որ