Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էտնոգրաֆիական և աշխարհագրական ճշտություններով, որովհետև հեղինակը անձամբ ուսումնասիրել է բոլորը:

Բայց պ. Հայկունին ցույց է տալիս թվով 22 սխալներ, ավելացնելով, թե «Ես հավատացած եմ, որ պ. Րաֆֆին այս և այսպիս սխալանքներ (որով բոլորը ես առաջ չբերի) չէր անիլ, եթե այդ պատմական և աշխարհագրական կետերի վրա խոսելիս` մի փոքր աշխատություն տար իրան պետք եղած մի քանի գրքերից (՞՞) և քարտեզներից (՞՞) տեղեկություններ հավաքել և ստուգել» և այլն։

Եթե պ. Հայկունին կամենում է, որ հավատային իրան, թե նրա նկատած սխալները իրավ սխալներ են, անպատճառ հարկավոր էր, որ փաստերով ապացուցաներ, թե իր նկատողությունները ո՞ր գրքերի և քարտեզների հետ է համեմատել և անճիշտ է գտել: Նա ապացույցներ չէ բերում և կարծում է, թե կհավատան, որ նրա ասածները ուղիղ են, իսկ «Կայծերի» մեջ գրվածը սխալ է։ Այսպես չեն քննադատում. մի փաստ հերքելով համար պետք է ուրիշ փաստ առաջ բերել։

Ես մի առ մի կվեր առնեմ պ. Հայկունու առաջ բերած նկատողությունները և ցույց կտամ, որ պ. Հայկունին, այդ դեպքում ևս, ոչ միայն չէ հիմնվում որևիցե դրական փաստի վրա, այլ խարդախությամբ կամ աղավաղում է վեպի բնագիրը, կամ իր ընթերցողներին մոլորեցնելու համար խաբուսիկ միջոցների է դիմում։

1. «Իր (երկրագործ Հասոյի) հայրը գնել էր այդ հողը մի քուրդ բեկի այրի կնոջից» (213), մինչ դեռ հայտնի է, որ քուրդը սեփական հող չունի իսկապես։ Դրա մի ապացույցն էլ նույնիսկ հեղինակի իրան խոսքերն են մի այլ տեղում, թե «քրդերը կալվածատերեր չէին» (286)։

Չնչին բծախնդրություն։ Ի՞նչ է ուզում ասել դրանով պ. Հայկունին, այն, թե Րաֆֆին մի տեղում գրել է, թե Հասոյի հայրը այդ հողը գնել էր մի քուրդ բեկի այրի կնոջից, իսկ մի այլ տեղում ասում է, թե քրդերը կալվածատերեր չէին, ուրեմն, եթե քրդերը կալվածատերեր չէին, ինչպե՞ս կարող էին հող վաճառել, Ըստ երևույթին պ. կրիտիկոսի այդ նկատողությունը ճիշտ է և ցույց է տալիս Րաֆֆիի հակասությունը։ Բայց նայեցեք խարդախությունը ինչումն է. «Քրդերը կալվածատերեր չէին» բառերը նա վեր է առնում մի նախադասությունից և թողնում է նույն նախադասության մնացած բառերը մինչև վերջակետը։ Ինչո՞ւ։ Որովհետև