Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

14. «Որ Հոգվոց վանքը գտնվում է ոչ թե «Շատախում» (323),այլ Վասպուրականի Անձևացյաց գավառում, ինչպես մի տեղ վկա» (299) ինքը և հեղինակը»։

Սուտ է, «Կայծերի» մեջ չէ ասված, թե Հոգվոց վանքը գտնվում է Շատախում, այլ Անձևացյաց գավառում, ինչպես ցույց է տվել հեղինակը:

15. «Որ Միր-Մասումը եզիդի լինելու, իսկ բաղեշցին և մշեցին (՞՞) քուրդ, սխալ է ասել թէ «քուրդը քրդի դեմ զինել» (324):

Բոլորովին անհասկանալի է: Ես այսքանն եմ միայն հասկանում, որ պ. Հայկունին ուզում է ասել, թե քրդին եզդիի հետ կռվացնելը` չէ նշանակում «քուրդը-քրդի դեմ զինել» որովհետև եզդին քուրդ չէ: Պ. Հայկունին, ինչպես երևում է, քրդերի և եզդիների վրա դառնում են նույն նմաները դատում են հայ-բողոքակաների և հայ-լուսավորչակաների վրա: Նա եզդի քուրդ չէ համարում, որովհետև եզդին ուրիշ կրոնքի է պատկանում: Եզդի անունը կրոնի անուն է և ոչ թէ ցեղի. եզդին նույնպես քուրդ է, թեև մահմեդական կրոն չէ պատկանում:

16.«Որ ս. Տիրամոր վանքը գտնվում է ոչ թե Լիմ անապատի հանդեպ, Կորդվաց լեռների մեջ (363-368), այլ Վասպուրականի Գնունիք կոչված գավառի մեջ»:

Վասպուրկանի Գնունք կոչված գավառը մի՞թէ Լիմ անապատի հանդեպ չէ: Պ. Հայկունին թող նայե Վենետիկում տպված 1849 թվի քարտեզի վրա, բայց պետք է գիտենա, որ հիշյալ գավառը ուրիշ անուններ ևս ունի - Քաջբերունիք, Աղիովիտ, Արճիշակովիտ և այլ: Րաֆֆին վեպ է գրել, աշխարհագրություն դասագիրք չէ գրել, որ այդ բոլոր անունները շարեր միմյանց մոտ:

17. «Որ «Տիրամոր վանք» ասածը չէ կարող վանահայր և վարդապետ միաբաններ ունենալ (365), վասնզի դա վանք չէ, այլ գյուղական եկեղեցի` միայն «Տիրամոր վանք» անունով: Եվ ուրեմն այդ վանքում ոչ երբեք կարող էին վանքի «մըղդսիների» ձեռքով կատարվել այն եղեռնագործությունները, տարավել այն տարափոխիկ հիվանդություններին, ինչ որ նկարագրված է պ. Րաֆֆի յուր վեպի 363-380 երեսներումը»:

Պ. կրիտիկոսի լոգիկան ինձ զարմացնում է: Գյուղական եկեղեցին չէ կարելի վանք կոչել: Իսկ եթե Տիրամոր վանքը պ. Հայկունու կարծիքով, այժմ միաբաններ չունի, դա չէ զրկում նրան վանք լինելուց: Հարյուրավոր վանքեր ունենք, որ զուրկ են միաբաններից: Իսկ եթե «մըղդըսիները» ինչ դեր են խաղում այնտեղ.—