Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ արդեն պ. Հայկունին կարդաց Սրվանձտյանցի «Մանանա» գրքից բերած վկայությունների մեջ, որ իսկապես նրանք են կազմում վանքի միաբանությունը և տաճկաց Հայաստանի ու Պարսկաստանի բոլոր հայաբնակ վիճակները բաժանել են իրանց մեջ և «ուրուկները» տանում և ման են ածում այդ երկրներ ում։

18. «Որ «հին Տմորիքը» չէ կարող այժմյան Ճոլամերիկը լինել (469), որովհետև թե Ճոլամերիկը (Փոքր Աղբակ) և թե Տմարիքը տարբեր գավառներ էին միևնույն Կորճայք կոչված նահանգում»։

«Կայծերի» մեջ այսպես է ասված, «Այս երկիրը (Ճոլամերիկը), որ մեր հին Տմորիք կամ Կորդիք գավառն է» և այլն։ Պետք է գիտենալ, որ պատմականաշխարհագրական անունները դարերի ընթացքում զանազան փոփոխություններ են կրել։ Ինչով է հաստատում պ. Հայկունին, որ այժմյան Ճոլամերիկը հին Տմորիքը կամ Կորդիքը չէ, ինչո՞վ է հաստատում, որ նրանք տարբեր գավառներ են։ Այժմյան Ջոլամերիկը չէ կարելի համարել պ. Հայկունու կարծիքով, Փոքր Աղբակը, որովհետև Փոքր Աղբակը ընկնում է Զաբ կամ Նեհրի գետի (Զավ, Զարոս, կամ Գայլ գետ) աջ կողմում, իսկ Ճոլամերիկը նույն գետի ձախ կողմում, ուր գտնվում էր հին Տմորիքը կամ Կորդիքը։ Նայեցեք Վենետիկում տպված 49 թվի քարտեզի վրա կամ հայր Ալիշանի «Տեղագիր հայոց մեծաց» գրքի եղած քարտեզի վրա։

19, «Որ «մի լեռնային բարձրավանդակություն (՞՞) կազմող Փոքր Աղբակը» (426) ոչ երբեք կարող է «Վասպուրականում լինել, քանի որ նա Կորճայքումն է և թե Վասպուրականում եղածը Փոքր Աղբակը չէ, այլ Մեծ Աղբակը, որ այժմ կոչվում է Սեր Ալպաղ, կամ Գարագոյունլու»։

Պ. Հայկունին ամեն ինչ խառնում է միմյանց։ Նախ Գարագոյունլու (Հին Վրնջունիք) կոչված վիճակը գտնվում է Պարսկաստանում (տես հ. Ալիշանի «Տեղ, հայոց մեծաց» եր, 57, 103 պրակ 103), իսկ թե Մեծ Աղրակը և թե Փոքր Աղբակը գտնվում են Տաճկաստանում։ (տես հ. Ալիշանի «Տեղ. հայոց մեծաց» եր. 57, պրակ 103), իսկ թե Մեծ Աղբակը և թե Փոքր Աղբակը տարբեր երկիրներ են: Գարագոյունլուն Մեծ Աղբակից այնքան հեռու է, որ նրանց մեջ մի քանի ուրիշ վիճակներ են ընկած: Երկրորդ, այժմյան բաժանման համեմատ Մեծ և Փոքր Աղբակներ չկան: Իսկ Սեր Ալպաղ (որ քրդերեն նշանակում է վԱղբակի գլուխ) կոչվում է այդ երկրի այն մասը միայն, որ կազմում է տաճկաց այժմյան սահմանագլուխը պարսից Սալմաստ գավառի մոտ: