Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ. Հայկունին, երբ նեղ տեղն է ընկնում, երբ դժվարանում է իր սովորության համեմատ, գոնե կեղծ փաստեր ստեղծել անդադար կրկնում է. Այդ իմ համոզմունքն է» Համոզմունքը լավ բան է, բայց նա պետք է հիմնված լինի առողջ դատողության վրա, եթե ոչ, դատարկ համոզմունքը ավելի վատ է ամենևին համոզմունք չունենալուց։

Հիմա դառնանք դեպի պ. Հայկունու հոդվածի այն մասը, որտեղ նա խոսում է «Կայծերի գաղափարների մասին։

— «Որո՞նք են «Կայծերի գաղափարները, նրա տենդենցիան ինչո՞ւմ է», հարցնում է պ. Հայկունին։ Մենք սպասում ենք նրա պատասխանին, թե ինչպե՞ս կվճռե այդ հարցը, բայց մի որոշ պատասխան չենք լսում։

Վեպի հիմնական գաղափարը չէ կարելի ցույց տալ նրա այս և այն տողերի, նրա այս և այն գլխի մեջ։ Վեպի հիմնական գաղափարը տարածվում է, միախառնվում է նրա ամբողջության հետ, որպես հոգին մարմնի հետ։ Եվ դրա մեջն է նրա կենդանությունը։ Հեղինակից է կախված, թե ինչ ձև կամ ինչ պատկեր է ստեղծում ցանկացած գաղափարը նրա մեջ ամփոփելու համար։

Միայն այդ ձևը պետք է հարմարություն ունենա գաղափարը արտահայտելու և նրա հետ միանալու, ոչ թե որպես լավ ձևած հագուստը մարմնի հետ, այլ որպես մի օրգանական մարմին, որ կրում է իր մեջ կենդանի հոգի։

Այդ ընդհանուր օրենքը մի կողմ դնելով, պ. Հայկունին, վեպի ամբողջության վրա ամենևին ուշադրություն չէ դարձնում, այլ իր սովորության համեմատ, մի քանի տողերից, մի քանի նախադասություններից բռնելով, աշխատում է նրանցով ցույց տալ «Կայծերի» հիմնական գաղափարը։

Ինչպես կենդանի մարմնի մեջ ամեն մի անգամ իր հատուկ պաշտոնը և իր առանձին նշանակությունն ունի և բոլորը միասին կազմում են մարմնի ամբողջությունը, այնպես էլ վեպի մեջ նրա ամեն մի մասը իր հատուկ նշանակությունն ունի, որոնք, բոլորը միանալով, կազմում են մի անբաժան ստեղծագործություն։ Բաժանել ամբողջությունից այն մասերը միայն, որոնցմով կրիտիկոսը նպատակահարմար է գտնում իր կարծիքները հաստատելու,դա ոչ միայն հակառակ է կրիաիկայի օրենքներին, Բայց սխալ եզրակացության կհասցնե։ Պ. Հայկունին այդ եղանակին է հետևում։ Նա ոչ միայն մասնատում է, այլանդակում է վեպի