Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ծրագրից», և «հեքիաթից» անցնելով, պ. կրիտիկոսը հայտնեց այն միտքը, թե «Կայծերը» վեպ է և ոչ պատմական:

Այդ հարցը պետք է լուծվի, որովհետև առանց որոշելու, թե «Կայծերը», ի՛նչ վեպ է, դժվար կլինի նրա հայտնած գաղափարների մասին խոսել:

Պ. Հայկունին սխալ է հասկացել կամ չէ կամեցել հասկանար որ «Կայծերը» ժամանակակից վեպ է, ժամանակակից վեպի կատարյալ նշանակությամբ։

Մեր կարծիքը հաստատելու համար, հարկավոր ենք համարում մի բանի խոսքով ցույց տար թե ի՛նչ բան է ժամանակակից վեպը։

Մեր գործնական դարում այլևս չէ պահանջվում գեղարվեստը միայն գեղարվեստի համար, այլ պահանջում են գեղեցիկի մեջ գտնել և օգտավետ և կենսականը։ Ժամանակակից վեպր չէ կարող բավականություն տալ առասպելական պատմություններով, երևակայական հերոսների անհավատալի գործողություններով, և չպիտի ապշեցնե ընթերցողին միայն զարմացք, հիացում ու սոսկում ազդող տեսարանների անբնական նկարագիրներով։ Կարող է նա զվարճացներ զբաղեցնել մեր միտքն ու հոգին, բայց միևնույն ժամանակ պետք է մի բան սովորոցնե մեզ։ Ամենադժվարին հարցերը, որ փիլիսոփայությունը և գիտությունը իրանը չոր ու ցամաք թեորիաներով դժվարանում են լուծել, լուծում է ժամանակակից վեպը բանաստեղծության ավելի գրավիչ, ավելի հասկանալի և ավելի շոշափելի շրջանակի մեջ։

Ժամանակակից վեպը իր նյութը առնում է իրական աշխարհից, որով շրջապատված ենք մենք։ Նրա մեջ պատկերանում է ընթացող կյանքը, թե ընտանիքի և թե հասարակության մեջ, իր բոլոր լավ կամ վատ երևույթներով։ Նրա մեջ վճռվում են ամեն տեսակ հարցեր թե բարոյական, թե քաղաքական, թե կրոնական և թե տնտեսական, որոնք զբաղեցնում են քաղաքակիրթ աշխարհի մտքերը։ Նրա մեջ քննության են ենթարկվում այն գաղափարները որոնք թեև դարերով ընդունված էին որպես օգտավետ, բայց հնանալով և ներկա ժամանակի պահանջներին անհամապատասխան համարվելով, կորցնում են իրանց հեղինակությունը։ Նրա մեջ երևան են հանվում, մշակվում են այն հրապուրիչ նորությունները, որոնք խոստանում են ապագայում բախտավոր հետևանքներ և այդ նորություններով խորտակվում է ինչ որ հին է, ինչ որ վաղուց