Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդեն կորցրել է իր նշանակությունը։ Նրա մեջ քննվում են հարաբերությունները ժողովրդի զանազան դասակարգերի մեջ, հարվածվում է հարստահարիչը և պաշտպանվում է հարս տահարյալի անհատական իրավունքը և նրա բարեկեցության համար միջոցներ է առաջարկվում։ նրա մեջ քննվում են ընտանեկան կյանքի հիմունքները, որոնք խախտված են, որոնք նույն դրության մեջ մնալով չեն կարող ընտանիքի բարօրությունը պահպանել և առաջարկում են ավելի լավ պայմաններ ամուսնի և կնոջ, ծնողների և որդիների հարաբերության համար։

Այդ բոլորը։ որպես մի կախարդական հայելի, ամփոփում էիր մեջ «Կայծերը» և երևան է հանում Պարսկաստանի և Տաճկաստանի հայերի կյանքի տխուր պատկերները։

Ես ինձ հեռու եմ պահում «Կայծերի» քննությունից, որովհետև «Կայծերը» քննելու, «Կայծերը» բացատրելու համար պետք է միևնույն չափով գիրք գրել և այդ ավելի ձեռնհաս, ավելի հմուտ անձինքների գործ է։ Բայց այսքանը կասեմ, որ Րաֆֆիի այդ նոր աշխատությունը իբրև ժամանակակից վեպ իր ընդարձակ նշանակությամբ, ամենաճիշտ ֆոտոգրաֆիայի նման, մի կողմից պատկերացնում է մեզ Տաճկաստանի հայերի հասարակական հիվանդությունը իր բոլոր փտեցնող, օրըստօրե լուծվող և քայքայվող կողմերով, իսկ մյուս կողմից, ցույց է տալիս այն դարմանները, որոնցմով պետք է բժշկել հիվանդին» Այդ դարմանները գուցե շուտով չեն օգնի, գուցե առաջին անգամ բոլորովին անաջող կանցնեն, բայց դրանով պետք չէ հուսահատվել, թե դրամները անօգուտ են։ Դարևոր հիվանդությունը մի ժողովրդի կյանքի մեջ երկարատև բժշկության պետք ունի։ Բայց դարմանները փորձված են։ Այդ հիվանդությունը ունեցող ժողովուրդները միշտ դիմել են նույն դարմաններին, Ուրիշ հնար չկա, հրաշքներով մեր դարում մարդիկ չեն բժշկվում։

Որպես ժամանակակից վեպը, այնպես էլ ժամանակակից վիպասանը իր ժամանակի արդյունքն է։ Սեր գրականության մեջ նշմարվում է այդ երևույթը բայց պ. Հայկունու խելքի տեր մարդիկ ոչ հասկանալ կարող են և ոչ բացատրել։

Սկսվում է ռուս թուրքական 26 թվականների պատերազմը։ Պարսից լծի տակ ճնշված և դարևոր ստրկության մեջ մաշված հայերը, ընդհանուր ոգևորությամբ, սպասում են ազատության՝ ռուսաց զենքի շնորհիվ։ Ներսես 5-րդը քաղաքական դեր է խաղում։ Հայերը ամենայն անձնվիրությամբ մասնակցում են ռուսաց