Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակներում Րաֆֆին թողնում է իր «Հարեմները», «Ոսկի աքաղաղները», «Ուխտյալ Միաձնուհիները» և գրում է՝ «Ջալալեդին» «Խենթը» «Դավիթ-Բեկը», «Խամսայլի մելիքությունները», թարգմանում է «Ղարաբաղի Աստղագետը» և ապա ի լույս է ածում «Կայծերը»: Այդ վեց գրքերը հայտնվում են միևնույն տարիների ընթացքում, երբ Տաճկաստանի հայոց մտքերը ընդհանուր խմորման մեջ էին, երբ Տաճկաստանի հայերի վիճակը զբաղեցնում էր բոլորին:

Եթե վեպը կյանքի ու նրա երևույթների նկարագիր է, եթե վեպը մի արտահայտություն է ժողովրդի մտավոր և հոգեկան տրամադրության, շատ բնական է, որ միևնույն ժամանակներում լույս տեսած զանազան վեպեր կարող են բավական նման լինեն միմյանց, եթե ոչ իրանց բովանդակությամբ և տիպերով, բայց գոնե իրանց ոգու ընդհանուր ներշնչությամբ, իրանց գաղափարներով։

Հենց այդ պատճառով Աբովյանի, Ծերենցին և Րաֆֆիի վերոհիշյալ վեպերը իբրև ժամանակի մտածությունների և զբաղմունքների արտահայտություն, իրանց հիմնական գաղափարներով բավական նման են միմյանց, թեև իրանց բովանդակությամբ և տիպերով բոլորովին տարբեր են[1]:

Իմ բարեկամներից մեկը բավական ճիշտ համեմատությամբ բացատրում էր այդ երևույթի բնական պատճառը, թե ինչու մեր գրականության մեջ ժամանակ առ ժամանակ լույս են տեսնում միևնույն բնավորությամբ, միևնույն ոգով գրված վեպեր: Երևակայեցեք, ասում էր նա, մի հրաբխային զորություն. նա դարերով իր ստորեկրյա կայարանի մեջ գործում է, աճում է, իր ուժերը, հավաքում էր իր ուժերը, և վերջ ի վերջո այլևս չկարողանալով տեղավորվել իր նեղ արգելանի մեջ, սկսում է ժամանակ ժայթքումներ գործել: Այդ բարձրությունները թեև միևնույն հրաբխային զորությունից են մի ամբողջ լեռնային շղթայի վրա մի շարք բլուրներ, գագաթներ և զանազան բարձրություններ: Այդ բարձրությունները թեև միևնույն հրաբխային զորություններից են առաջ եկած, թեև կազմում են մի ամբողջ լեռնային շղթա, բայց թե իրանց ներքին բովանդակությամբ, և թե իրանց արտաքին կերպարանքով ամենևին նման չեն մադկանց։ Մեկը մեծ է, մյուսը փոքր է, մեկը բարձր է, մյուսը ցածր է, յուրաքանչյուրը առանձին անուն է կրում և յուռաքանչյուրի մեջ կան

  1. Մեր մյուս վիպասանների, Աղայանցի, Պռոշյանցի, Սարգսյանցի վեպերը չեն կարող վիպասանության այդ տեսակի հետ դասավորվել, որովհետև նրանք բոլորովին այլ տենդենցիայով գրված են