Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազան տեսակ հանքային մարմիններ, յուրաքանչյուրի զանգվածը առանձին բաղադրություն ունի։

Եթե Աբովյանի, Ծերենցի և Րաֆֆիի վեպերը ընդունելու լինենք որպես մի բնական երևույթ մեր դրականության մեջ և եթե վերևում բերած օրինակով քննելու լինենք նրանց հայտնվելու պատճառները, անշուշտ կտեսնենք, որ համեմատության մենք սխալված չենք: Աբովյանի «Վերք Հայաստանին հրաբխային զորության առաջին ժայթքումն էր։ Բայց այդ ժայթքումը կատարվեցավ բավական թույլ և դանդաղ կերպով և վեր հանեց դեռ ոչ կատարելապես կազմակերպված մի բարձրություն։ Հետո ժայթքումները կատարվում են ավելի սաստիկ և սաստիկ կերպով երևան են հանում ավելի մեծ բարձրություններ, որոնց վերջինը և իր կազմակերպությամբ ավելի կատարելադործվածը պետք է համարել Րաֆֆիի «Կայծերը»։

Եթե բնության մեջ դադարում է այս տեսակ գագաթների հայտնվելը, մենք ասում ենք, թե հրաբուխը հանգել է և ստորերկրյա գործող զորությունը սպառվել է։ Իսկ եթե գրականության մեջ դադարում է միևնույն ոգվով կազմված աշխատությունների երևան գալը, մենք մտածում ենք կամ կյանքը մեռել ու սպառվել է և կամ ժողովուրդը հասել է իր ցանկացած նպատակին և հանգստացել է։

Ուրեմն, քանի որ դեռ երևան են գալիս միևնույն բնավորությամբ, միևնույն հոգով ներշնչված վեպեր մենք պետք է այդ երևույթը վերաբերենք ոչ թե այն պատճառին, որպես մտածմունք են Հայկունու նման կարճատես կրիտիկոսները, թե մեր վիպասանները ուրիշ նյութ չունեն իրանց ֆանտազիային բավականություն տալու և միշտ կրկնում են միևնույն մտքերն ու գաղափարներ այլ պետք է մտածենք, որ ժողովրդի պահանջը դեռ չբացած չէ։ Այդ պահանջը արտահայտվում է և շարունակվում է արտահայտվել ոչ միայն ժամանակակից վեպերի ու բանաստեղծությունների մեջ, այլ մամուլի և գրականության ուրիշ ճյուղերի մեջ ևս։

Այդ կետից նայելով, թե այժմ և թե քսան, հիսուն տարիներից հետո, եթե մի կրիտիկոս հանձն կառնե քննել «Կայծերը» կամ Րաֆֆիի մյուս վեպերը, նա միշտ սխալանքների մեջ կընկներ,եթե Նկատի չէր առնի ժամանակի պատմությունը և այն բոլոր հանգամանքներն ու շարժառիթները, որ պատճառ եղան այդ վեպերի ստեղծվելուն։ «Կայծերը» խորին կապ ունի տաճկահայերի