Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վտակ ինչ հողի կամ հանքային բաղադրության մոտից որ անցնում է, իր հետ բերում է Նրանց համր, հոտը և գույնը,— այդպես էլ Րաֆֆին ունի իր առանձին գույնը և հատկությունները։

Խոսելով «Մշակի» գաղափարների վրա և բավական շողոքորթելով պ. Արծրունու բանաստեղծական տաղանդը, պ. Հայկունին դարձյալ մի որոշ միտք չէ հայտնում, թե որոնք են «Մշակի» գաղափարները, որ իբրև պատրաստի նյութ առել է Րաֆֆին և մտցրել է «Կայծերի» մեջ։ Նա միայն ասում է, թե պ. Արծրունին հիվանդության տագնապների մեջ գտնվող Գյոթեի նման անդադար բացականչում է. «Լո՛ւյս, լո՛ւյս, ուրիշ ոչինչ, եթե ոչ լույս»։

Եթե այդ է միայն «Մշակի» քարոզած գաղափարը,— դա շատ հնացած և բոլորովին մաշված միտք է և ոչ մի ժամանակակից վեպի նյութ տալ չէ կարող։ Ամենքը գիտեն, որ լույսը լավ բան է, և մինչև անգամ «Կայծերի» պատանի Ֆարհադն էլ է իմանում այդ և հիացած արեգակի ճառագայթներով, ասում է «Ախ, ինչ լավ բան է լույսը, որպես բաց է անում նա մարգի աչքերը և զորուուն է տալիս նրա տեսողությանը։ Չէ որ միևնույնն է լինում և կյանքի մեջ,— մի ժողովրդի, մի ազգի և ամբողջ աշխարհի կյանքի մեջ։ Երբ որ տիրում է մտավոր խավարը, մարդիկ չեն տեսնում իրանց ամենախոշոր թերությունները, նրանք չեն նշմարումայն ճանապարհի ուղղությունը կամ ծռնությունը, որով գնում են. նրանք չեն նկատում այն խոչընդոտները։ որ ամեն անգամ նրանց ոտքին է դիպչում և ճակատի վրա վայր է գլորում, նրանք ոչինչ չեն տեսնում, միայն խարխափում են մոլորության մեջ»… (եր. 238—239)։

Այդ տողերը կարդալուց հետո, պ. Հայկունին դարձյալ «Մշակի» և Րաֆֆիի գաղափարների մեջ հակառակություն է գտնում։ Նա ասում է. «Մշակը» անդադար բացականչում է «լույս, լույս»։ Իսկ «Կայծերի» հեղինակը բղավում է. «խավար, խավար»։ Պ. Արծրունին պնդում է. «դեպի առաջ, նորություն»։ Իսկ Րաֆֆին քարոզում է. «դեպի ետ, հնություն, վայրենություն»։

Արդյոք ի՞նչ փաստերի վրա է հիմնում պ. Հայկունին իր համեմատությունները, այդ մասին լռում է, որովհետև «փաստեր առաջ բերելու ժամանակ չէ, ասում է նա, բայց եթե այդ անհրաժեշտ է, դժվար էլ չէ, միայն սիրտ ու հավես պետք է»։

Բայց քանի որ պ. Հայկունու «սիրտն ու հավեսը» իր տեղը չէ, քանի որ նա փաստերից փախչում է, նրա դիտողությունները կրիտիկական ոչինչ արժեք ունենալ չեն կարող։