Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ հասկանալի է, որ ժամանակակից հարցերը քննվում, վիճաբանվում են ժամանակակից մամուլի և գրականության այլ ճյուղերի մեջ։ Բանաստեղծը կատարյալ իրավունք ունի բոլորից օգուտ քաղելու։ Բայց բանը նրանումն է, որ այս և այն հարցը լրագրի մեջ քննվում է առաջնորդող հոդվածի ձևով, ամսագրի մեջ քննվում է ամսագրական հոդվածի ձևով, բայց վեպի մեջ նա բոլորովին ուրիշ կերպարանք է ստանում։ Եվ դրա մեջն է վիպասանի առավելությունը, որ նա լրագրի արտահայտած մերկ մտքից ստեղծում է կյանք, մարմին և հոգի է տալիս նրան, շոշափելի կերպով ներկայացնում է մեզ։ Ես օրինակներով կբացատրեմ իմ ասածը։ Դիցուք թե լրագիրների մեջ քննվում է ապահարզանի հարցը։ Այդ հարցին ի նպաստ և աննպաստ զանազան դատողուններ ենք կարդում,— խոսքեր և դատողությոներ են միայն։ Բանաստեղծը վեր է առնում այդ բոլորը, գրում է մի վեպ և ներկայացնում է մեզ մի զույգ ամուսիններ, որոնք անբաժան ամուսնությունով դժբախտ էին, բայց հետո բաժանվելով և քաղաքական ամուսնությունով ապրելով յուրաքանչյուրը իր սիրածի հետ, ավելի բախտավոր դարձան։ Որ անփորձ կրիտիկոսը քննելով այդ վեպը, կասե, թե նա իր աշխատության գաղափարը առել է այս և այն լրագրից։ Այս տեսակ դատողություններ կարող են անել միայն հայկունիները, որոնք չգիտեն, թե ինչ է վեպը, կամ ում պետք է վերաբերել նրա գաղափարները։

Մի այլ օրինակ ևս։ Մի ժամանակ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ամբողջ մամուլը զբաղված էր ստրուկների ազատության հարցով։ Այդ հարցի առիթով տպվում էին հազարավոր բրոշյուրներ, այդ հարցի առիթով քահանան եկեղեցու բեմից կարդում էր քարոզներ, իսկ տնտեսագետը գիտության ամբիոնից կարդում էր դասախոսություններ, կամ ի նպաստ ստրուկն՛երի, կամ աննպաստ։ Եկեղեցին, մամուլը, գիտությունը կատաղած կերպով վիճում էին միմյանց հետ և վիճաբանության առարկան ստրուկներն էին։ Մտքերի այդ կռվի ժամանակ հայտնվում է մի կին, Բիչեր Ստոու, և օգուտ քաղելով ժամանակի մտածություններից, գրում է մի վեպ ստրուկների կյանքից, «Չուքաստնակը»: Այդ կնոջ համար ասում են, որ ստրուկների ազատիչը եղավ ոչ այնքան հյուսիսային ամերիկացիների զենքը, որքան նրա վեպը: Եթե մի կրիտիկոս քննելու լինի նրա գեղեցիկ գիքքը» շատ ծիծաղելի կդառնա, եթե ասե, նրա բոլոր