Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԵՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԸ


Ազգերի կանքում լինում են այնպիսի դարաշրջաններ, երբ համարյա ամբողջ ժողովրդի ուշադրությունը, ձգտումները լարված են լինում դեպի մի նպատակ: Հարուստն իր արծաթը, աղքատն իր աշխատանքը, գիտնականն իր հմտությունները գործ են դնում նույն նպատակի իրագործվելուն: Մեկի արածը մյուսի համար օրինակ է դառնում և գործը ընդհանրանում է:

Տեսնում ենք, այսինչ ազգի մեջ, այսինչ դարում ծաղկում է արհեստը, մյուսի մեջ` գիտությունը, երրորդի մեջ` վաճառականությունը մի այլ ազգ այդ ժամանակ զբաղված է պատերազմական պատրաստություններով, ամրացնում է իր երկրի սահմաները, բերդեր է կառուցանում, զինվորների թիվն է ավելացնում, իսկ նրա հարևանը նոր դպրոցներ է հիմնում, աշակերտների թիվն է ավելացնում, բայց մի ուրիշը անշարժության մեջ է գտնվում և ոչինչ բանի վրա չէ մտածում: — Այդ բոլորը ամեն մի ժողովրդի մեջ, ժամանակի պայմանների և պահանջների համեմատ, ունեն իրանց բնական դրդիչ պատճառները: Նույն պատճառներից զարթնում է մի ժողովրդի մեջ և բարեգործական ոգին:

Բարեգործությունը և բարիի գաղափարը զանազան ժամանակներում զանազան տեսակ է հասկացել մարդկությունը: Ինչ որ մի քանի դար առաջ բարի էր, օգտավետ էր, այսօր կարող է չար և վնասակար համարվել, որի ընդհակռակն, ինչ որ մի քանի դար առաջ վնասակար էր համարվում, այսօր բարիքը նրա մեջն են գտնում: Բարեգործությունը իր տեսակներով նույնպես ժամանակի ծնունդ է և կրում է յուր վրա իր դարի դրոշմը: Այդ է պատճառը, որ միևնույն ժամանակում արտահայտված, նույնատեսակ բարեգործական հիմնարկությններն ընդհանրանում են ժողովրդի մեջ, և բոլորը ձգտում են նրանց նպաստելու:

Մեր ազգի կյանքի մեջ ևս եղել են այնպիսի դարաշրջաններ, երբ ժողովրդի բարեգործության առարկան եղել են միևնույն հիմնարկությունները: Տեսնում ենք, միևնույն դարում, միևնույն ժամանակ Հայաստանում կառուցվել են բազմաթիվ վանքեր և եկեղեցիներ: Միայն մի քաղաք ունեինք, որը ունեն հազար և մի եկեղեցի, վերջին մեկը, ըստ ավանդության, շինել էր տվել մի հովիվ: Մեր թագավորներհ, իշխանները և մեծատունները ահագին ծախքեր էին անում վանքեր կառուցանելու, և ապագայում նրանց