Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրթության մյուս անհրաժշտությունները կամ բոլորովին անուշադիր են թողնված, կամ խիստ աննախանձելի դրության մեջ են:

Մեր հոդվածի նպատակից դուրս է մի առ մի մատնացույց անել այն բոլոր պայմանների վրա, որոնք անհրաժեշտ են մի ժողովրդի կրթության համար, – բայց որովհետև մեր խոսքը բարեգործական օժանդակությունների մասին է, ուստի ավելորդ չենք համարում մասնավորապես ցույց տալ, թե մեր բարեգործները ուրիշ ի՞նչ բանի վրա կարող էին ծախսել իրանց արծաթը:

Ահա հասարակության մեջ հայտնվել է մի երիտասարդ տաղանդ: Նա նկարիչ է, նրա նկարները մենք ամեն օր տեսնում ենք փողոցի վրա գրած և հիանում ենք։ Երիտասարդը ցանկանում է գնալ արտասահման և ավելի կատարելագործել իր արհեստը։ Բայց նա աղքատ է, միջոցներ չունի։ Մեր բարեգործներից ոչ ոք նրան նպաստելու համար ուշադրություն չէ դարձնում, չնայելով որ մի ժողովրդի մեջ կարելի է հարյուրավոր ֆիզիկոսներ, քիմիկոսներ և այլ մասնագետներ պատրաստել, բայց դարերի ընթացքում հազիվ թե ծնվում են մի կամ երկու լավ նկարիչներ։ Մեր խոսքը պ․ Բաշինջաղյանի մասին է։ Այդ երիտասարդը գուցե մի օր Այվազովսկու արժանավոր հաջորդը կլինի, բայց ոչ ոք միջոց չէ տալիս նրան իր ձիրքերը զարգացնելու և իր արհեստը կատարելագործելու։

Մի ուրիշի մեջ երևում են մուզիկայի ձիրքերը, նա կամ ածում է և կամ նվագագիր (կոմպոզիտոր) է։ Մանուկ տաղանդը դեռ կարոտ է կատարելագործության։ Բայց ո՞վ է մտածում նրա վրա: Այսպիսինները իրանց թարմ ուժերը նվիրում են մասնավոր դասատվության, որ քաղցած չմնան: Բայց եթե շարունակեին սովորել, գուցե ժամանակով նշանավոր երեաժիշտներ կդառնային:

Մի երրորդ գրող է. նա իր աշխատություններով արդեն ցույց է տվել, թե որքան կարող է պիտանի լինել իր հսարակությանը: Բայց ո՞վ է քաջալերում նրան: Նրա գրվածքները այնքան սրդյունք չեն տալիս, որ կերակրեին հեղինակին, և նա ստիպված է իր թանկագին ժամանակը վատնել կողմնակի պարապմունքների վրա, որ ապրել կարողանա: Բայ այսպիսինները շուտ-շուտ չեն ծնվում…

Դեռ «Մշակի» երեկվա համարի մեջ տպվեցավ հանգուցյալ Իփեկճյանի մահագույժը: Նրա ցավալի մահը մի դառն նախատինք է հայ հասարակությանը, որ մենք հարգել գիտենք մեր գործիչների գերեզմանը միայն, իսկ նրանից կյանք որ այնքան