Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնված տեղեկությունները Ղարաբաղի մելիքների մասին, այլև պարսից պատմագրության մեջ հայոց մելիքների մասին գտնված տեղեկություններ ռուսաց կայսրն պարսիք շահերի, վրաց իշխաններին զանազան խաների ղարաբաղի կաթողիկոսներին ու մելիքներին շնորհած անվանական հրովարտակների, ֆիրմանների օրինակները. մեր տոհմերի վերաբերությամբ գտնված անձնագրությունների օրինակները, եկեղեցիների, վանքերի, շիրիմների քարերի վրա և գրքերի հիշատակարանների մեջ.— մելիքների տոհմային ճյուղագրական աղյուսակը։— Այս բոլորը տպված կլինեն իմ սեփական բացատրություններով և ծանոթություներով (եր. 398, 399)։

Եթե մենք խոստացել ենք մի այսպիսի հավաքածու տպել, որպես հավելված «Խամսայի մելիքությունների, այստեղից շատ պարզ է, որ մեր խոստմունքը թե դեպի հասարակությունը և թե դեպի գրականություն կատարելու համար, ոչ միայն հարկավոր է, այլև անհրաժեշտ է, որ մի անգամ մեզ հանձնված և մեր ձեռքի տակ գտնված նյութերը մեզ մոտ մնային, որպեսզի մենք միջոց ունենայիք կազմելու մեր հավաքածուն։

Եվ հենց այդ նպատակով մենք մինչև այսօր պահել ենք մեզ մոտ Առաքել վարդապետ Կոստանյանցի տետրակները, ինչպես շատ ուրիշների մեզ հանձնած նյութերը, որպեսզի նրանց մեջ եղած փոքրիշատե պատմական նշանակություն ունեցող տեղերը քաղվածորեն տպեինք մեր հավաքածուի մեջ։ Մենք այդ միտքը, որպես վերևում ցույց տվինք, յուր ժամանակին հայտնել ենք մեր պատմության վերջաբանի մեջ, ուրեմն Առաքել վարդապետին պետք է հայտնի լիներ, թե ինչու համար ենք պահել նրա տետրակները: Իսկ եթե արժանապատիվ հայր սուրբը կամենում է ետ ստանալ յուր տետրակները, մենք մեծ ուրախությամբ կվերադարձնենք իրան նայել սարքին, բայց ուրիշի ձեռքը չենք տա։ Միայն մեկ պետք է նախ բանակցություններ անել նրա հետ, եթե նա չի ցանկանում յուր տետրակների այն տեղերը, որ պատմական նշանակություն ունեն, տպված տեսնել, այն ժամանակ ետ կուղարկենք։ Իսկ նրանք, որ ուրիշի գործը իրանց գործ են շինել և անպատկառ հանդգնությամբ սպառնում են մեզ սուդերով, թող դիմեն ուր դիմելու միշտ սովորություն ունեն… Մենք մեր հաշիվը առանց դատի հայր սուրրի հետ կվերջացնենք:

10 Րաֆի, Երկերի ժողովածու, հ. X